ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Առյուծի բաժինը կտանեն ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ կանցնեն նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն. հարցում

Առյուծի բաժինը կտանեն ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ կանցնեն նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն. հարցում
31.03.2017 | 15:52

Խորհրդարանական ընտրություններում ձայների առյուծի բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն կունենան նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով իրենց ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization-ի սոցհարցման արդյունքները: Նրա խոսքով՝ խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև ՀՎԿ դաշինքը:

«Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 տոկոսը, և «Ծառուկյան» դաշինքը` 29,1 տոկոս»,- նշել է BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն՝ հավելելով, որ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին՝ 7 տոկոսը, «Հայկական վերածնունդ» կուսակցության և «Ազատ դեմոկրատների» օգտին 3 տոկոսը: Հարցվածների 13 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու: Գևորգ Պողոսյանը նշել է, որ կանխատեսումը կատարյալ չէ՝ մարդիկ դեռ կարող են փոխել տեսակետը, սակայն սրանք այն մարդիկ են, որոնք ասել են, որ մասնակցելու են ընտրություններին:


Նրա խոսքով, այստեղ կա նաև տարածքային թեկնածուների խնդիրը. ի վերջո, մարդիկ կուսակցությանն են ընտրելու, թե կոնկրետ թեկնածուին: Դրա համար մարդկանց նաև հարցրել են, թե կոնկրետ որ անձի օգտին են ցանկանում քվեարկել և համադրել, թե այդ թեկնածուն որ կուսակցությունից է. «Ռեյտինգային հարցման տոկոսները գումարվելու են կուսակցության տոկոսներին, բայց հաստատապես չենք կարող ասել, թե որքանով կավելանան տվյալ կուսակցության վարկանիշը, ելնելով նրանից, որ տեղերում քվեարկելու են իրենց տարբեր թեկնածուների համար: Միայն կարող ենք ասել, որ ներկայացված տոկոսները ավելանալու են ռեյտինգային քվեարկության ազդեցությամբ»: Սոցհարցումները ցույց են տվել, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկելու է հարցվածների 31,7 %-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին՝ 21,8 %-ը:


Պողոսյանը նշեց, որ «Ելք»-ի համակիրների մեջ երիտասարդները շատ են, կոմունիստների համակիրների մեջ տարիքովներն են շատ: Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացի, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, մարտի 18-27-ն ընկած ժամանակահատվածում։ 50 տոկոսն ասել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, 35 տոկոսը՝ հավանաբար, այո: Ենթադրվում է, որ մասնակցությունը կկազմի միջինը 55-60 տոկոս:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ